Faq page title
Տեխնիկապես հնարավոր է, բայց հիմնականում անարդյունավետ: Ձմռան ամիսներին արևային էներգիայի արտադրությունն ամենաքիչն է, իսկ ծախսը՝ ամենաշատը: Անհրաժեշտ հզորության տեղադրման համար ներդրումների ծավալը շատ դեպքերում հավասար է գազով ջեռուցման 15 տարվա ծախին: Այսինքն` եթե այդ նույն գումարը պարզապես ներդրվի բանկում որպես ավանդ, ապա տոկոսներով ստացված եկամուտը կգերազանցի գազի խնայողությունը:
Էլեկտրաէներգիայի արտադրությունը ֆոտովոլտային կայաններում կախված է լուսավորության աստիճանից: Մառախուղի ժամանակ էլեկտրաէներգիա գրեթե չի արտադրվում: Իսկ գիշերը, արևի լույսի բացակայության պատճառով, էլեկտրաէներգիա ընդհանրապես չի արտադրվում:
Արևային ջրատաքացուցիչների աշխատանքը նույնպես կախված է լուսավորության մակարդակից: Ջուրը գրեթե չի տաքանա մառախլապատ եղանակին: Կախված ամպամածության աստիճանից՝ արևային ջրատաքացուցչի ջուրը կտաքանա տարբեր ջերմաստիճանների: Ձմռանը արևի ուղիղ ճառագայթների դեպքում ջրի տաքությունը կհասնի կենցաղում օգտագործման համար անհրաժեշտ աստիճանի և ավելի բարձր, անգամ եթե դրսում խիստ ցուրտ է: Ամռանը ջրի ջերմաստիճանը հասնում է մինչև եռման աստիճանի:
Ոչ, չի պահանջվում: Հիմնական փոփոխությունը սահմանափակվում է հաշվիչի փոփոխությամբ. սովորական հաշվիչը փոխարինվում է երկկողմանի հաշվիչով:
Այո, դա հնարավոր է: Եթե Դուք վստահ եք, որ տեղադրումից որոշ ժամանակ անց վահանակների թվի ավելացման կարիք կլինի, ապա սկզբում մեկ հզոր ինվերտեր դնելն ավելի շահավետ կլինի, քան երկրորդ փոքր հզորության ինվերտերի տեղադրումը:
Ձյան շերտից արևային վահանակներն ու կոլբաները մաքրելը ցանկալի չէ: Ձնառատ եղանակին դա նպատակահարմար չէ, քանի որ արև չկա, իսկ վահանակները կրկին պատվելու են ձյունով: Արևոտ եղանակին ձյունը կհալվի վահանակների տաքանալուն զուգահեռ: Իսկ եթե վահանակները կամ կոլբաները կեղտոտվել են, դրանք կարելի է մաքրել թորած ջրով և փափուկ միկրոֆիբրայից կտորով: Չի կարելի մաքրել վահանակները արևային եղանակին, երբ դրանք տաք են:
Որպես կանոն՝ արևային վահանակները մաքրելու անհրաժեշտություն առաջանում է առավելագույնը տարին մեկ անգամ:
Երկկողմանի միաֆազ հաշվիչն արժե 11 հազար դրամ, եռաֆազը՝ 55 հազար դրամ: Այն կարելի է ձեռք բերել ցանկացած լիցենզավորված արտադրողից: Տվյալ հաշվիչի տեղադրումից հետո ՀԷՑ ՓԲ ընկերությունը փոխհատուցում է դրա արժեքը տեղադրման օրվանից մեկ տարի անց՝ որպես էլեկտրաէներգիայի կանխավճար:
Ֆոտովոլտային վահանակներում էլեկտրաէներգիայի արտադրության նվազումը կախված է ոչ միայն եղանակային պայմաններից այլև վահանակների թեքությունից: Օպտիմալ՝ 38 աստիճան թեքության դեպքում դեկտեմբերին (ամենաքիչ արևոտ ամսին) հուլիսի (ամենաարևոտ ամսի) հետ համեմատած էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազում է 2 անգամ: Հորիզոնական տեղադրման դեպքում այդ ցուցանիշը հասնում է մինչև 3,3 անգամի:
Դա կարելի է անել ամռան ամիսներին տան բնակիչների քանակը (մոտ 50լ մեկ անձի համար) և գազի ծախսը հաշվարկելով:
Եթե բնակիչների թիվը մինչև 4 է և գազի ծախսը մինչև 8000 դրամ է կազմում, ապա օպտիմալ կլինի 200 լիտրանոց ջրատաքացուցիչը: Իսկ եթե բնակիչները 5 են և գազի ծախսը մինչև 10000 դրամ է, ապա՝ 250լ: 6-7 և ավելի բնակիչների և 11000 դրամ գազի ծախսի, ապա՝ 300լ:
Այո, հնարավոր է: Մենք խորհուրդ ենք տալիս տեղադրել ոչ ճնշումային արևային ջրատաքացուցիչները շենքերի վերևի երեք հարկերի բնակիչներին՝ խողովակներում ջերմային բարձր կորուստներից խուսափելու համար: Պատշգամբի ճնշումային մոդելները կարելի է տեղադրել բազմաբնակարան շենքի ցանկացած հարկում: Արևային էլեկտրակայանները կարելի է տեղադրել շենքի տանիքին ցանկացած հարկի բնակիչների համար: Նշենք, որ բազմաբնակարան շենքի տանիքին տեղադրում անելիս անհրաժեշտ է տանիքի հասանելիությունը և համասեփականատերերի համաձայնությունը:
Ջրի ջերմաստիճանը արևային ջրատաքացուցչում կարող է հասնել մինչև եռման աստիճան ցելսիուսի: Դրանից հետո ջուրը սկսում է գոլորշիանալ ու գոլորշու տեսքով դուրս գալ ջրատաքացուցչի վերևի՝ դրա համար նախատեսված անցքից:
Հետևաբար, երկար ժամանակ ջրատաքացուցչի ջուրը չօգտագործելու կամ ջրատաքացուցիչը չլիցքավորելու դեպքում գոլորշի տեսնելիս անհանգստանալու կարիք չկա:
Ֆոտովոլտային պանելները կարող են տարբերվել ինչպես չափսերով, այնպես էլ պատրաստված նյութով: Ստանդարտ դեպքերում գործածվում են պոլիկրիստալային պանելներ, քանի որ դրանք ունեն գնի և որակի լավագույն համադրությունը: Եթե նախագծի շրջանակներում կան որոշ յուրահատկություններ, ապա դրան համապատասխան ընտրվում է օպտիմալ պանելի տեսակ: Օրինակ՝ եթե տեղադրման տարածքը սահմանափակ է, ապա հաճախ օգտագործվում են մոնոկրիստալային պանելներ, որոնք օժտված են ավելի բարձր արտադրողականությամբ:
Միջինում այն զբաղեցնում է 6-7 մ2: Մեծ կայանների դեպքում վահանակների շարքերի մեջ նախատեսվում է նաև որոշակի հեռավորություն, որը ևս պետք է հաշվի առնել տարածք ընտրելիս:
1 հատ 540 վտ արևային վահանակն արժե 105․000 ՀՀ դրամ, ձեռք բերելու համար այցելել գրասենյակ կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով +374 44 301111
Տեխնիկական խնդիրների դեպքում զանգահարել գրասենյակ հետևյալ հեռախոսահամարով +374 44 301111
Աշխատանքը կախված է ծավալից, ժամկետը մոտավորապես 10 օր
300 լ-անոց ջրատաքացուցիչը նախատեսված է 8 հոգու համար, արժե մինչև 500․000 ՀՀ դրամ
Պարտադիր տեղեկացնել գրասենյակ, համապատասխան մասնագետը կզբաղվի խնդրով: Զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 44 301111
Այո, փոխակերպիչն առանձին վաճառվում է
Մալուխներ մենք չենք վաճառում
Լիցքավորման կայաններ կան Երևան մոլլի, Դալմա Գարդեն մոլլի տարածքում, Երևան-Սևան մայրուղու վրա, Գորիսում, Ամբերդում, Սիսիանում, Ծաղկաձորում։ Դրանց մասին հավելյալ տեղեկություններ կարող եք գտնել մեր կայքում, կամ անցնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/3P31h7A
Արևային վահանակներ տեղադրելը բազմահարկ շենքերի տանիքներին նպատակահարմար է միայն վերջին հարկերում ապրող բնակիչների համար։ Ընդ որում անհրաժեշտ է լինելու տվյալ շենքում բնակվող մարդկանց 70 տոկոսի ստորագրությունը՝ համաձայնության նպատակով
Այո, հնարավոր է ապառիկ եղանակով ձեռք բերել արևային վահանակ: Մանրամասների համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ https://offers.solara.am/
Այո, միանշանակ ձեռնտու է արևային վահանակ տեղադրելը